211652_close_icon
views-count1466 դիտում article-date 09:21 07-02-2014

ՀՀ ՔԿՀ-ները դատապարտյալների փոխանակման գործընթաց են սկսել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք քրեակատարողական հիմնարկներում լուրջ անցուդարձ է։ ՔԿՀ-ները դատապարտյալների փոխանակման գործընթաց են սկսել։ Խոսքը 10 կամ 15 դատապարտյալի տեղափոխման մասին չէ, այլ 100-ավորների։ Այս օրերին «Սևան» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալներ են տեղափոխվում «Կոշ» ՔԿՀ, ու չի բացառվում, որ անգամ «Կոշ»-ի դատապարտյալներին պարտադրեն փոխել իրենց կալանավայրը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց դատապարտյալների տեղաշարժի մասին լուրը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր