211652_close_icon
views-count3224 դիտում article-date 21:43 23-11-2015

Ռուսաստանում ներգաղթյալ ուզբեկները բանտից փախուստի են դիմել` պատի մեջ փորած անցքով

ՌԴ Նիժնի Նովգորոդում ժամանակավոր կալանքի վայրում գտնվող 3 ներգաղթյալ ուզբեկ բանտից փախուստի են դիմել: Այս մաիսն հայտնում է Life.news-ը: Ուզբեկները նկատել են, որ բանտի խցի պատի մի հատվածում բացակայում են աղյուսները: Նրանք մահճակալի դետալի օգնությամբ փորել են այդ հատվածը և անցքով փախուստի դիմել` իջնելով 2-րդ հարկից միմյանց կապված սավաններով: Ուզբեկներին բախտը ժպտացել է. այդ օրը անվտանգության աշխատակիցը, ով յուրաքանչյուր ժամ պետք է ստուգեր տարածքը` քնած է մնացել: -Դե, պատահում է, ինչ անենք,- ասել է Նիժնի Նովգորոդի Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը: Իրավապահ մարմինները փնտրում են փախուստի դիմած ներգաղթյալներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր