211652_close_icon
views-count1442 դիտում article-date 23:22 05-02-2014

Արտակարգ դրություն` ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում

ԱՄՆ-ում սաստիկ ձնաբքի հետևանքով կաթվածահար են եղել երկրի հյուսիսարևելյան նահանգները: Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ճանապարհների մաքրման համար տեխնիկական աղի պակասի պատճառով որոշ քաղաքներում իրավիճակը ավելի է սրվել: Մի շարք նահանգներում փակ են դպրոցները, պետական հաստատությունները: 500 հազար բնակիչ մնացել է առանց էլեկրաէներգիայի:

Նմանատիպ նյութեր