6551 դիտում
17:34 05-02-2014
Գոռ Վարդանյանը հայտարարություն է տարածել
«Դուքֆենդո» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն իր ֆեդերացիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում` որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին' անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ գործող Հայաստանի [url=https://shamshyan.com/hy/article/140205000211/]«Դուքենդոյի» ֆեդերացիայում հայտնաբերել էին մեծ քանակի զենք զինամթերք[/url]:
Հ.Գ.
Երեկ՝ փետրվարի 4-ին, ֆեդերացիայի մամլո պատասխանատուն Գ. Շամշյանին փորձում էր համոզել, որ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Ի. Սարգսյանը (Իսո) ֆեդերացիայի հետ ոչ մի կապ չունի:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
18:06 05-08-2022
Գոռ Հովակիմյանը և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում
41715 դիտում
22:38 16-02-2016
Սկանդալային «Հրեշների գայլը» ֆիլմից անմիջապես հետո միակ հարցազրույցում Գոռ Վարդանյանը բացում է փակագծերը . Hartak.am
Այս բաժնից
1120 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
727 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
613 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար