1205 դիտում
14:03 05-02-2014
Սոչիում սկսվել է ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանը
Ձմեռային օլիմպիական 22–րդ խաղերի մայրաքաղաք Սոչիում փետրվարի 4 –ին աշխատանքը սկսեց միջազգային օլիմպիական կոմիտեի 126–րդ նստաշրջանը: Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա շնորհակալություն հայտնեց ՄՕԿ –ին` վստահության համար: Հինգ տարի առաջ անկարելի էր Սոչի քաղաքը տեսնել ձմեռային խաղերի մայրաքաղաքի դերում , քանզի եղած պայմանները ընդամենը 10 – 15 տոկոսով էին բավարարում պահանջները: ՄՕԿ-ը հավատաց, վստահեց ռուսաստանցու անվեհեր , տոկուն բնավորությանը: Իսկապես, կարճ ժամանակում տասնամյակների աշխատանք կատարվեց այնտեղ:
Նախապատրաստական աշխատանքները լավագույն կերպով լուսաբանվեցին ԶԼՄ–ներում: Առանձնացավ նաև օլիմպիական ջահի փոխանցավազքը, որը ամենաերկարն է խաղերի պատմությունում: Մարզահանդեսի ավարտից հետո Սոչին կդառնա ձմեռային մարզաձևերի միջազգային կենտրոն: Մարզահամալիրում միաժամանակ կարող են պարապել Ռուսաստանի և արտասահամանյան բազում երկրների մարզիկներ: Կհիմնադրվեն նաև ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան դպրոցներ:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին , կառավարությանը, ԱՕԿ –ին անթերի աշխատանքներ կատարելու , շինությունները ժամանակին շահագործման հանձնելու համար : Սոչիի և ընդհանրապես Կրասնոդարի երկրամասի բնակիչները կարող են հպարտանալ իրենց քաղաքով և օլիմպիական օրինակելի կառույցներով :
Նստաշրջանն իր աշխատանքն կավարտի փերվարի 7 –ին` օլիմպիական խաղերի բացման օրը :
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
11:32 03-12-2019
Ազգային ժողովում սկսվել է հերթական քառօրյա նստաշրջանը․ օրակարգում 40 հարց է
3408 դիտում
08:43 17-01-2014
Հայաստանը 1000 խմ գազի դիմաց վճարում է 360, ՌԴ-ն՝ 126, իսկ Բելառուսը՝ 84 դոլար.ՀԺ
Այս բաժնից
2254 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1609 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
1597 դիտում
11:27 17-11-2024
Իտալիայում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը