211652_close_icon
views-count1094 դիտում article-date 12:59 05-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը, խարդախության 6 դեպքից` 4-ը, յուրացման 1 և մաքսանենգության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Ոստիկանության մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր