2402 դիտում
15:40 05-02-2014
Գերեզմանոցում քաղաքացու է դաժանորեն ծեծել, այնուհետ թալանել է իր ընկերոջը
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ռուստամ Ռաֆայելի Շավալյանը գերեզմանոցի մոտ մարդ է ծեծել և թալանել ծանոթին: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
26-ամյա Ռ. Շավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային գերեզմանոցի մոտ վիճաբանության մեջ մտնելով Կարեն Ռաֆայելի Պետրոսյանի հետ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, վերը նշված դեպքից հետո,երբ վերջիններս նստել են Հակոբ Հմայակի Սարգսյանի կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի 75 777 պետհամարանիշի ավտոմեքենան, Ռուստամ Ռաֆայելի Շավալյանը Կարեն Պետրոսյանի հագին եղած տաբատի գրպաններից բացահայտ հափշտակել է նրա անձնական 15,000 ՀՀ դրամը և վերջինիս մոտ եղած նրա հորեղբայր Ռաֆայել Արամայիսի Պետրոսյանի անձնագիրը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, 176 հոդվածի 1-ին մասով, 324 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2112 դիտում
15:04 12-08-2014
33-ամյա տղամարդը անասունները արածեցնելու համար համագյուղացուն պառկեցրել է գետնին եւ սկսել դաժանորեն ծեծել
29511 դիտում
17:01 30-09-2017
Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով դաժանորեն ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1252 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1540 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ