211652_close_icon
views-count1349 դիտում article-date 17:01 03-02-2014

Չեմ հասկանում, թե ով կարող է կանգնեցել «Բավարիա»-ին. Դուլիչենկո

Eurosport հեռուստաընկերության մեկնաբան Դմիտրի Դուլիչենկոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ոչ մի թիմ ի զորու չէ կանգնեցնել Մյունխենի «Բավարիա»-ին: «Այսօր «Բավարիա»-ն մեկ գլուխ բարձր է ոչ միայն Ֆրանֆուրտի «Այնտրախտ»-ից, այլև Բունդեսլիգայում իր բոլոր մրցակիցներից: Ես համոզված եմ, որ ոչ միայն Բունդեսլիգայում, այլև առհասարակ… Նայում եմ «Բավարիա»-ին ընթացիկ մրցաշրջանում և չեմ հասկանում, թե Եվրոպայում ով կարող է կանգնեցել նրան: «Բարսելոնա՞ն»` համոզված չեմ, « Արսենա՞լը»` ևս մեծ կասկածներ կան այդ հաշվով, «Մանչեսթեր Սիթի՞ն»` արդեն այս թիմերը հանդիպել են Չեմպիոնների լւգայի խմբային փուլում, և երբ «Բավարիա»-ին, ինչ-որ բան էր պետք առաջին խաղում, Մանչեսթերում` Մյունխենյան ակումբը պարզապես ճզմեց «Սիթի»-ին, իսկ սեփական հարկի տակ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում «Բավարիա»-ն պարզապես հիմարություն արեց»,- նշել է Դուլիչենկոն:

Նմանատիպ նյութեր