Օդեսայում ցուցարարները կոտրել են քաղաքի ոստիկանապետի գլուխը. ՖՈՏՈՇԱՐՔ
Օդեսայի ոստիկանապետ Դմիտրի Գոլովինը տուժել է ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև ընդհարման ժամանակ:
200 ակտիվիստներ քաղաքային այգում բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ այդ տարածքում ծառահատումների:
Իրավապահ մարմինների հետ կարճատև վիճաբանությունից հետո ցուցարարները ներխուժել են Ամառային թատրոնի տարածք՝ հանելով դարպասները:
«Օդեսայի ոստիկանապետը բախումների ժամանակ վնասվածք է ստացել. ցուցարարները ջարդել են նրա գլուխը: Տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ ակտիվիստների և իրավապահների միջև», հայտնել են տեղական կայքերը:
Օդեսայում վերջին օրերին սա նմանատիպ առաջին ակցիան չէ: Նախօրեին ծայրահեղականները փորձել են տապալել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Ռայկինի համերգը: