211652_close_icon

Թբիլիսիում ձերբակալել են Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանը պղծողներից մեկին

views-count1537 դիտում article-date 11:40 02-02-2014
Թբիլիսիյում ձերբակալել են հայտնի Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանը պղծողներից մեկին: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը, քաղաքի փողոցուներից մեկից ձերբակալվել է Թբիլիսիի գլխավոր բաժնի, Հին Թբիլիսիի բաժանմունքի առաջին տեղակալության աշխատակից 1987 թվականին շնված Դավիթը Ա.-ն: Իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև գողացված արձանները, նշված անձի բնակարանում: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/140201182815/] տեղեկացրել էինք[/url], անհայտ անձինք պղծել էին Թբիլիսիի կենտրոնում կանգնեցված հայտնի Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանը: Բարբարոսները գողացել են բրոնզե 4 արձաններից 2-ը, որոնք պատկերում էին դերասանուհուն «Ցանկությունների ծառը» ֆիլմից Ֆուֆալային և «Վերիական թաղամասի մեղեդին» ֆիլմից Վարդոյին: Բրոնզե քանդակի հեղինակը վրացի հայտնի քանդակագործ Լևան Վարդոսանիձեն է: 2008 թվականին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է դերասանուհու անունով:

Նմանատիպ նյութեր