Անհայտ անձինք այս գիշեր պղծել են Թբիլիսիի կենտրոնում կանգնեցված հայտնի Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանը: Բարբարոսները գողացել են բրոնզե 4 արձաններից 2-ը, որոնք պատկերում էին դերասանուհուն «Ցանկությունների ծառը» ֆիլմից Ֆուֆալային և « Վերիական թաղամասի մեղեդին» ֆիլմից Վարդոյին:
Բրոնզե քանդակի հեղինակը վրացի հայտնի քանդակագործ Լևան Վարդոսանիձեն է: 2008 թվականին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է դերասանուհու անունով:
Իրավապահները հետաքննություն են սկսել: