Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի արքայազններից մեկին
Էր-Ռիադի ոստիկանությունը ձերբակալել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին՝ 27-ամյա արքայազն Սաուդ բեն Աբդուլ-Ազիզ բեն Մուսայիդին։ Այդ մասին հայտնել է Al-Ekhbariya հեռոստաալիքը։
Նշվում է, որ արքայազնի ձերբակալությունը կատարվել է թագավոր Սալմանի հրամանով։ Պատճառը տեսագրություններն են, որոնցում արքայազնը մարդկանց վրա է հարձակվում, այդ թվում՝ կանանց։
Տեսագրություններից մեկը հրապարակել էր Eremnews պորտալը, ինչից անմիջապես հետո թագավորի հրամանով արքայազնը ձերբակալվել է։