Հենրիխ Մխիթարյանի գնահատականը` «Այնտրախտ»-ի հետ խաղում
Բունդեսլիգայի 19-րդ տուրի` «Այնտրախտ Բրաունշվեյգ» - «Բորուսիա Դորտմունդ» (1:2) խաղից հետո գերմանական Ruhrnachrichten պարբերականը ավանդույթի համաձայն գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույնթերը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 3,5 բալ: Դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը`2 բալ: Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:


