1346 դիտում
11:05 01-02-2014
Վրաստանի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարևոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլև կարևոր և ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջև՝ բարեկամության ամրապնդման և զարգացման համար: Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
13:53 04-03-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին
1517 դիտում
15:59 23-03-2015
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախարար Արմեն Աշոտյանին
11005 դիտում
17:58 17-06-2014
Հորդոր՝ նախարար Արմեն Աշոտյանին. Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսը համացանցում խայտառակել է իր ուսանողուհուն
Այս բաժնից
769 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
907 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1402 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել