Դիմիտար Բերբատովը շուտով կդառնա «Մոնակո»-ի խաղացող
«Ֆուլհեմ»-ի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերնատովը ժամանաել է Մոնակո, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կստորագրի տեղի համանուն թիմի հետ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Նախկինում հայտնվում էր, որ բուղլարացին մոնեգասկյան ակումբ կտեղափոխվի վարձակալական հիմունքներով: Ֆրանսիական ակումբում Բերբատովը կփոխարինի վնասվածք ստացած Ռադամել ֆալկաոյին, ում համար մրցրջանը արդեն ավարտված է: