Դիմիտար Բերբատով. Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ է, բայց դեռ կտեսնենք, ով կհաղթի
Հունական ՊԱՕԿ-ի հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը՝ Եվրոպայի լիգայի խմբայի փուլի 2-րդ տուրում:
«Բորուսիան» ֆավորիտ է, բայց մեզ էլ չի կարելի թերագնահատել: Մենք մի քանի լավ երիտասարդ խաղացող ունենք: «Բորուսիան» հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում, շատ է խփում և բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի:
Մարզադաշտում արտակարգ մթնոլորտ է լինելու: Սակայն խաղադաշ են մտնելու 22 ֆուտբոլիստ և մենք դեռ կտեսնենք, ով կհաղթի», ասել է Բերբատովը:
Նշենք, որ ՊԱՕԿ-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին: