Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա Դոնեցկի «Մետալուրգ»-ի կազմում, հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի քարտուղարությունը:
« Մենք Գևորգին վարձակալական հիմունքներով Կարագանդայի «Շախտյոր»-ին զիջեցինք մինչև 2013 թվականի ավարտը: Վարձակալական համաձայնության ժամկետը սպառվել է, և մենք որոշեցինք վերադարձնել Գևորգին մեր ակումբ: Համոզված եմ, որ նա կուժեղացնի մեր թիմի կազմը և կօգնի ակումբին կատարել իր առջև դրված խնդիրները»,-նշել է «Մետալուրգ»-ի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: