Աշխատանքից ազատվել են Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները
Կառավարության այսօրվա նիստում իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը:
Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Հայտնի է, որ Մ. Բաղդասարայնն աշխատելու է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ս. Ավետիսյանի ապագա աշխատանքի հարցն առայժմ հստակեցված չէ:


