Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել։ Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է։ Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին և ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։ Իսկ Բաղդասարյանի ազատվելը հիմնավորում են հոգնածությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։