Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ․ Հրապարակ
«Հարպարակ» թերթը գրում է․ «Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։
Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս «Մարիոթում» կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի թաղման արարողությանը մասնակցելուց հետո Հայաստան վերադարձած Տ. Սարգսյանին ասվել է՝ կարող ես հեռանալ: Նույն երեկոյան Բաղրամյան 26 են կանչվել Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի մարդիկ, որոնք տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։