Նիդերլանդներում մառախուղի պատճառով միմյանց են բախվել 150 մեքենա․ կան զոհեր
Նիդերլանդների հարավում մառախուղի պատճառով իրար են բախվել 150 մեքենա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2 մարդ։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։
Վարորդներից և ուղևորներից շատերն իրենց մեքենաներում փակված են մնացել։ Տուժածների հստակ թվի մասին տվյալներ չկան։
Դեպքի վայր մոտ 50 շտապ օգնության մեքենաներ են ժամանել։
Ենթադրաբար, ՃՏՊ֊ի պատճառը թանձր մառախուղն է։