1749 դիտում
15:48 29-01-2014
Բժիշկները սկսել են աստիճանաբար կոմայից հանել Շումախերին
Բժիշկները սկսել են աստիճանաբար կոմայից հանել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին, հայտնում է L'Equipe պարբերականը:
Նշվում է, որ Շումախերը լավ է արձագանքում կոմայից հանելու պրոցեսին, որը սկսվել է ընթացիկ շաբաթվա սկզբից և կարող է տևել բավականին երկար ժամանակ: Գերմանացի մարզիկը ներկայումս գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ֆրանսիական Սյուրեսնես հիվանադանոցի պրոֆեսոր Ժան-Լյուկ Տրյուելի խոսքերով չորս շաբաթ կոմայի մեջ գտնվելը առավելագույն ժամկետն է, որից հետո սկսվում է կոմայից հանելու պրոցեսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Միխայել Շումախերը լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում դահուկներ քշելիս ընկել էր՝ ստանալով գանգուղեղային վնասվածք, որի հետևանքով այժմ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցներից մեկում:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
16:39 08-03-2014
Միայն հրաշքը կարող է փրկել Շումախերին. բժիշկներ
1973 դիտում
17:51 25-04-2014
Շումախերը դուրս է եկել կոմայից և նույնիսկ ճանաչել է իր կնոջը
2409 դիտում
15:14 16-06-2014
Շումախերը դուրս է եկել կոմայից
Այս բաժնից
2647 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները
2695 դիտում
23:12 13-01-2025
Հենրի Ավագյանը «Փյունիկից» տեղափոխվել է այլ ակումբ
3061 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը