211652_close_icon
views-count18227 դիտում article-date 11:12 29-01-2014

Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով շպրտել է աղբարկղերը, իսկ վթարի վայրում հայտնաբերվել են ձեռքի պոկված մատներ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 35 շենքի բնակիչ, 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը, վարելով Mercedes Benz մակնիշի 19 CC 199 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել թիվ 19 շենքի մոտ տեղադրված երկաթյա աղբարկղերին, այնուհետև բախվել ծառերին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր Վահագ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Վ. Ներսիսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ երբ Mercedes-ը հարվածել է աղբարկղերին, աղբարկղերը շպրտվել են, և կոտրվել են 19 շենքի տակ գործող ՍՊԸ-ներից մեկի ապակիները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց օգնությամբ էլ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հայտնաբերվել են նաև ձեռքի 3 մատներ, որոնք, ըստ հավաքվածների՝ վթարի հետևանքով վիրավորներից մեկի ձեռքի պոկված մատներն են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հովհանիսյանն աշխատում է «Դոկտոր» ավտոտեխսպասարկման կետում՝ որպես գազաբալոն տեղադրող: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր