Անգլիայի հավաքականի,Լոնդոնի «Արսենալ»-ի և «Ասթոն Վիլլա»-ի նախկին խաղացող Պոլ Մերսոնը մրցել է տուգանային հարվածներ իրացնող մեքենայի հետ: Sky Sports հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Man vs Machine» հաղորդաշարի ընթացքում Մերսնը փորձել է պարզել , թե կարող է արդյո՞ք գերազանցել հատուկ սարքին, որը ստեղծվել է տուգանային հարվածներ իրացնելու համար:
Արդյունքում նախկին ֆուտբոլիստը երկու անգամ գրավել է դարպասը, իսկ ահա մեքենան ոչ մի անգամ չի կարողացել խոցել դարպասը: