Աֆղանստանում մոտոցիկլով ահաբեկիչը մի խումբ մարզիկների է սպանել
Աֆղանստանի արևելյան մասում գտնվող Լագման գավառում մոտոցիկլով ահաբեկիչը կրակ է բացել կրիկետ խաղացողների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զոհ է գրանցվել: Մարդասպանը փախուստի է դիմել, հայտնում է BBC-ն:
Դեպքի կապակցությամբ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ պատասխանատվութուն չի ստանձնել:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է մարդկային զոհերը: