slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արմենն ապացուցեց, որ մեր երկրի մայրաքաղաքը իսկապես սկսվում է խրամատից. Արսեն Արշակյան
211652_close_icon

Արմենն ապացուցեց, որ մեր երկրի մայրաքաղաքը իսկապես սկսվում է խրամատից. Արսեն Արշակյան

views-count5196 դիտում article-date 12:55 24-01-2014
Արսեն Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հունվարի 20-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հայկական ԶԼՄ-ներում նոր երանգներ ստացավ ու կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ, բայց, ավա՜ղ, պատճառն այդ հարցի բաղձալի լուծումը չէր… Անբացատրելի մեծ եղավ ցավս, երբ տեղեկացա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մարտական դիրքում արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին: Որքա՜ն անկատար երազանքներ, ծրագրեր ու նպատակներ և իր ծնողներին որքա՜ն մեծ վիշտ թողեց 19-ամյա մերօրյա հերոսը: Բայց, ինչպես ասում են, քաջերը չեն մահանում, քաջերը հեռանում են քաջաբար... Իսկապես հպարտանալու տեղ ունենք, քանի որ հայոց բանակը համալրված է Արմենի նման անձնուրաց, խիզախ, գաղափարի մարտիկներով: Նա իր կյանքը տվեց, որ մենք հանգիստ քնենք, քանզի հայրենական հարստությունը ժառանգվում է, բայց հայրենիքը չի տրվում հենց այնպես. այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի, ամեն մեկիս կողմից: Արմենն ապացուցեց, որ մեր երկրի մայրաքաղաքը իսկապես սկսվում է խրամատից, և, ուզենք, թե չուզենք, մեր արյունը թափվում է, բայց գերագույն գաղափարի համար ազատ կամքով ընդունած մահը իսկապես կյանքը լուսավորող հոգեկան փարոս է, և, ինչպես կասեր Նժդեհը, «ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են և առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»: 19-ամյա Արմենն իր արարքով իրական հայորդու կերպար, հայրենասերի գերազանց օրինակ և ազգասիրության յուրահատուկ դաս դարձավ բոլորիս համար. մենք պարտավոր ենք իմանալ ու հիշել մեր հերոսներին: Խորին ցավակցությունս եմ հայտնում նահատակ հերոսի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և բոլոր ծառայակիցներին' համբերություն մաղթելով մեզ բոլորիս և առաջին հերթին' Արմենի ծնողներին: Հավերժ փառք մերօրյա հերոսին: Թող Աստված լուսավորի նրա հոգին»:

Նմանատիպ նյութեր