Սնոուդենը 2 ժամ տեւողությամբ առցանց մամլո ասուլիս է անցկացրել
Հունվարի 23-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը առցանց մամլո ասուլիս է անցկացրել: Այն 2 ժամ է տևել` 20:00-ից մինչև 22:00-ն:
Նա հասցրել է պատասխանել օգտատերերի 13 հարցի: Ցանկացողները հարցերն ուղարկել են Twitter-ի միջոցով՝ օգտագործելով hash tag #AskSnowden: Պատասխանները հայտնվել են Սնոուդենի պաշտոնական կայքում:
Սնոուդենն ընդգծել է, որ չի կարող ԱՄՆ վերադառնալ մինչև անձի պաշտպանության մասին օրենքի փոփոխումը:
Նա հերքել է ԶԼՄ-ների տարածած լուրերը այն մասին, թե իբր նա գողացել է գաղտնաբառեր և խաբել գործընկերներին: