«Ժնև-2» համաժողովում դրսևորվեց Սիրիայի նախագահի մեկուսացված լինելը. Քերի
«Ժնև-2» համաժողովի առաջին օրն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ ուժեղ միջազգային մեկուսացում է նկատվում:
««Ժնև-2»-ը հստակ ցույց տվեց, թե Ասադը ինչքան մեկուսացված է»,- ասել է Ջոն Քերին : Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Պետքարտուղարի խոսքերի համաձայն, Սիրիայի նախագահը չի կարող միայնակ հասնել Սիրիայում իշխանության պահպանման: Նա նշել է, որ սիրիական հակամարտության քաղաքական լուծման գործընթացում միջազգային հանրությունը դեռ ճամփեզրին է գտնվում:


