Կիևի կենտրոնում ցուցարարներին միգուցե կրակել են սադրիչները. Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծիքով Կիևի կենտրոնում ցուցարարներին հավանաբար կրակել են սադրիչները:
Վարչապետը նաև ընդգծել է, որ իրավապահ մարմնի աշխատակիցները չէին կարող կրակ արձակել, քանզի նրանք զիված չեն եղել: Այս մասին փոխանցում է BBC-ն:
«Ըստ նախաքննության, կրակոցներն արձակվել են տանիքից: Այնտեղ ոստիկաններ չկային: Ենթադրաբար դրանք եղել են սադրիչներ, ովքեր ցանկացել են իրավիճակը կրկին սրել»,- ասել է Ազարովը:
Վարչապետը Կիևի կենտրոնում տեղի ունեցող բախումները բնութագրել է որպես «ծայրահեղականների, արմատականների ելույթներ»: