Ադրբեջանական բանակի 1 զինծառայող մահացել է, ևս 1-ը՝ վիրավորվել
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հերթական հայտարարությունն է տարածել բանակում զինծառայողի վիրավորվելու մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ բանակի N զորամասի շարքային զինծառայող, 19-ամյա Խագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ոտքին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ:
Հուսեյնովը բանակ էր զորակոչվել Շամքիրի շրջանից:
Եվս մեկ դեպք է գրանցվել ադրբեջանական բանակում, այս անգամ՝ մահով: Նախիջևանի ինքնավար հանրապետության N զորամասի զինծառայող Աքպեր Աջար օղլու Ալիևը մահացել է սրտի անբավարարությունից,