Վրաստանը նոր գլխավոր դատախազ ունի
Վրաստանի գլխավոր դատախազ է նշանակվել Գեորգի Բադաշվիլին: Համապատասխան հրամանը նախօրեին ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հաղորդվում է, որ նրա թեկնածությունն առաջադրել է երկրի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Բադաշվիլին մինչ նոր պաշտոնում նշանակվելը զբաղեցնում էր Վրաստանի գլխավոր դատախազության հետաքննչական բաժնի ղեկավարի պաշտոնը:
Նա այդ պաշտոնում փոխարինում է Զուրաբ Պարցխալաձեին, ով Գերմանիայում դատված լինելու փաստի շուրջ առաջացած սկանդալից հետո 1 ամիս գլխավոր դատախազի պաշտոնում մնալուց հետո հրաժարական տվեց 2013 թվականի դեկտեմբերի 30-ին: