211652_close_icon
views-count5927 դիտում article-date 00:38 22-01-2014

Վիքիպեդիայում զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անունով էջ է բացվել

Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիների դիվերսիոն գործողություների ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անունով [url=http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)]էջ է բացվել[/url]: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Նմանատիպ նյութեր