211652_close_icon
views-count6711 դիտում article-date 16:29 22-01-2014

Հայկական «Վիքիպեդիայում» հերոս Արմեն Հովհաննիսյանի մասին հոդված է ստեղծվել

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիների 30 հոգանոց դիվերսիոն խմբի հարձակումը հերոսաբար կասեցրած Արմեն Հովհաննիսյանի մասին հայկական «Վիքիպեդիա»-ում հոդված է ստեղծվել: Հոդվածում մասնավորապես ասված է. «Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ[5]: Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը[4]: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»: Ամբողջությամբ կարդացեք [url=http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր