Սամվել Բալասանյանը դիմել է Գյումրիի քաղաքացիներին
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է արել, որում ասված է.
«Սիրելի գյումրեցիներ
Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:
Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն՝ կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ , որ որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:
Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:
Հարգանքով՝ Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան»