1279 դիտում
17:24 21-01-2014
Էրդողանի գլխավոր հակառակորդը կարող է դուրս գալ բանտից
Թուրքիայում «Էրգենեկոնի»՝ պետական հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի Զինված ուժերի նախկին հրամանատար Իլքեր Բաշբութը կարող է ազատ արձակվել, գրում են թուրքական լրատվամիրջոցները:
Բաշբութին ազատ արձակելու հեղինակը դատախազ Զաֆար Քոչն է, որի շնորհիվ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում այդ հարցով արդեն իսկ քննարկումներ են ծավալվել: Բաշբութն արդեն 2 տարի է՝ իր ազատազրկումն անց է կացնում Սիլիվրի բանտում:
Նա հանդիսանում է Թուրքիայում մինչ օրս դատապարտված ամենաբարձրաստիճան զինվորականը: Փորձագետները գտնում են, որ եթե Բաշբութն ազատ արձակվի, այդ դեպքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկորցնի դատական համակարգերի վրա ունեցած իր վերահսկողությունը և երկրում կսկսվի քաղաքական ճգնաժամի նոր փուլ, որը կարող է բերել նրան, որ Էրդողանը կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Նմանատիպ նյութեր
2615 դիտում
20:17 28-01-2016
Լուի վան Գալ. Լրագրողները 3 անգամ ինձ հեռացրել են, սակայն 4-րդ անգամ դա կարող է ճիշտ դուրս գալ
1263 դիտում
14:20 20-06-2015
Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի առողջական վիճակը վատ է
Այս բաժնից
871 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
970 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի