Ադրբեջանը հայտնում է շփման գծում 1 վիրավորի մասին
Ադրեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, հայտնում են, որ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի շարքային ծառայող, 19-ամյա Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովն իբրև թե խախտել է անվտանգության պայմանները և իրեն ամրակցված հրազենից կրակել է իր ոտքին: Հուսեյնովին տացած վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, Ադրբեջանի գլխավոր դաըախազությունը հետաքննություն է սկսել:
Հուսեյնովը բանակ է զորակոչվել 2013 թվականի հոկտեմբերին Գյանջայից:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան [url=զինվորականներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:[url=https://shamshyan.com/hy/article/140121105700/] Ադրբեջանում զինվորականներ տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել[/url]: Վթարի հետևանքով զինվորականներից 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: