Ադրբեջանը 107-մմ հրթիռային կայանք է կիրառել շփման գծում. Արցախի ՊՆ
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այդ մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ եւ ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք: