Ադրբեջանը հայտնում է շփման գծում վիրավորված զինծառայողի մասին
Ադրբեջանական կայքերը փոխանցում են, որ Ադրբեջանի սահմանային Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղն իբրև թե «հայկական Զինված ուժերի կողմից կրակահերթի ենթարկվելու» ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական զինված ուժերի մի ծառայող:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հայտնում է նաև, որ հրազենային վիրավորում է ստացել նաև նույն գյուղի 40-42-ամյա բնակիչ Էթիբար Թագիևը: Վերջինս տեղափոխվել է Թովուզի կենտրոնական հիվանդանոց:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: