Պակիստանում ահաբեկչության կասկածանքով 8200 մարդ է ձերբակալվել
Պակիստանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուքում ավելի քան 8200 մարդ են ձերբակալել ահաբեկչության կասկածանքով:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ձերբակալվածների շարքում 22 մահմեդական հոգևորականներ են, ովքեր մզկիթներում արմատական հայացքներ են քարոզել:
Հայտնի է դարձել, որ ձերբակալությունները վերջին մի քանի օրվա ընթացքում են կատարվել՝ թվով 2000 խուզարկությունների և հատուկ գործողությունների արդյունքում:
Նշվում է նաև, որ անվտանգության ուժերը գործել են ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրին խիստ համապատասխան:
Այս համալիր գործողությունը երկրում գործի է դրվել այն բանից հետո, երբ 2014թ-ի դեկտեմբերի 16-ին ահաբեկիչները հարձակվել էին Փեշավարում գտնվող դպրոցի վրա, ինչի արդյունքում 150 մարդ էր զոհվել, այդ թվում 130 երեխա: