211652_close_icon
views-count2320 դիտում article-date 16:32 20-01-2014

Մոսկվայում կասեցվել է 50 «օրենքով գողերի» հավաք. տեսանյութ

Մոսկվայի իրավապահ մարմինները ՌԴ Վլադիմիրի շրջանային ոստիկանության աշխատակիցների հետ միասին կասեցրել են Մոսկվայի հյուսիսային մասում «օրենքով գողեր»-ի հավաքը: «Իրավապահներին հայտնի է դարձել մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան վարչական շրջանում գտնվող ռեստորաններից մեկում քրեական շրջանակների ներկայացուցիչների հանդիպման մասին: «Հավաքին» մասնակցում էր նաև «Կոստյա Շռամ» մականվամբ 42-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Վասիլևը: Հանդիպմանը պետք է քննարկվեին մի շարք տարածքներում քրեական ներկայացուցիչների «ազդեցությանն» առնչվող հարցեր»,-նշված է ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնի տարածած հայտարարության մեջ: «Քրեական հեղինակություներին» ձերբակալելուն ուղղված ուժային աջակցություն են ցուցաբերել ՌԴ ՆԳՆ Արագ արձագանքման հատուկ ջոկատները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր