Մոսկվայում վրացի 2 «օրենքով գողերի» են ձերբակալել. տեսանյութ
Ռուսական PrimeCrime գործակալությանը հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 13-ին, Մոսկվայի «Մոսկվա Սիթի» առևտրի կենտրոնում ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացի քրեական «հեղինակություններ», 30-ամյա Դավիդ Ջանգիձեին (մականունը՝ Դաթո Կրասնոդարսկի) և 40-ամյա Բոնդո Ստուրուային (մականունը՝ Բոնդո Կազախստանցկի):
Իրավապահների թիրախը եղել է Ջանգիձեն, ում նկատմամբ 1 ամիս առաջ դաշնային խուզարկում էր հայտարարվել խարդախության համար:
Ինչ վերաբերում է Ստուրուային, ապա նա պատահաբար է հայտնվել ոստիկանների ձեռքում՝ կեղծ անձնագիր ներկայացնելով:
Տեղեկությունների համաձայն, երկուսն էլ «թագադրվել են» «հակադեդական» դաշինքի կողմից 2013 թվականի հունիսի վերջին՝ Կիպրոսում:
Ըստ ծրագրի՝ Դաթոն պետք է ամրացներ Կուբանում վրացի «օրենքով գողերի» դիրքերը: