211652_close_icon
views-count1341 դիտում article-date 10:14 20-01-2014

Իրանի ԱԳՆ-ը հաստատել է, որ հրավիրվել է «Ժնև-2» համաժողովին

Իրանի ԱԳ նախարարությունը հաստատել է ՄԱԿ-ի գլխավար քարտուղար Պան Գի Մունից Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գումարվող համաժողովին Իրանի մասնակցության հրավերքը: Մինչև երեկ երեկոյան հայտնի չէր՝ արդյո՞ք Իրանը կհրավիրվի «Ժնև-2»-ին, որը տեղի է ունենալու հունվարի 22-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում: Երեկ երեկոյան Պան Գի Մունը հայտարարեց, որ Թեհրան է ուղարկել համաժողովին մասնակցելու հրավերք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսլամական հանրապետության ղեկավարությունը վստահեցրել է, որ կարող է դրական և կառուցվածքային դեր ունենալ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններում: Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ը խուսափել է պատասխանել այն հարցին, թե Իրանը պատվիրակություն կուղարկի՞ Շվեյցարիա: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը կմասնակցի այդ համաժողովին, եթե ՄԱԿ-ի կողմից հրավերք ստանա:

Նմանատիպ նյութեր