ԱՄՆ-ում ագրեսիվ կատուն տերերին 3 ժամ չի թողել տուն մտնել
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի բնակիչները ստիպված դիմել են փրկարարներին` սեփական տուն մուտք գործելու համար: Ամուսինները 3 ժամ չեն կարողացել տուն մտնել` ագրեսիվ կատվի պատճառով: Տղամարդը փրկարարներին հայտնել է, որ տուն մտնելու փորձի ժամանակ կատուն նետվել է իր վրա եւ բռնել ոտքից:
Տանտիրուհին ասել է, որ կատուն վերջերս է ծննդաբերել, եւ գուցե այդ պատճառով է ագրեսիվություն դրսեւորել: Փրկարարները խորհուրդ են տվել կատվին փակված պահել սենյակում, մինչեւ կենդանին կհանգստանա: