211652_close_icon
views-count19957 դիտում article-date 19:52 18-01-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Toyota Rav 4-ը և ГАЗель-ը

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Տերյան փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 69 ՕՕ 999 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 19 ՏՕ 706 համարանիշի և ГАЗель մակնիշի 33 32 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում վարորդների ինքնոությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր