40618 դիտում
15:20 18-01-2014
Նաիրիի ոստիկանները Քասաղ գյուղի տներից մեկում հայտնաբերել են այրվածքների հետքերով տղամարդու դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Քասաղի գյուղապետ Արայիկ Մկրտչյանն ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված գյուղի Խաչանովի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես Քասաղ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները նշված փողոցի թիվ 10ա տան պատուհանը կոտրելով ներս են մտել և տան ծխնելույզի տակ գտնվող բազմոցի վրա հայտնաբերել են Աշոտ Ստեփանյանի դին՝ դեմքի և մարմնի տարբեր հատվածներում ստացած այրվածքների հետքերով:
Այս պահին ժամանել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև համայնքի ղեկավարը և Եղվարդի շտապ օգնության բրիգադը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Քոլայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին օպերատիվ քննչական խմբի հետ աշխատում է նաև քրեագետը, իսկ դատական բժիշկը քիչ անց կժամանի դեպքի վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
83377 դիտում
23:34 14-01-2014
Կոտայքի մարզի ամառանոցներից մեկում Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի
4626 դիտում
23:20 07-02-2020
Գառնիի ոստիկանները Գողթ գյուղի տներից մեկում ապօրինի հրազեն են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3017 դիտում
19:01 03-03-2022
Ոստիկանները Առատաշեն գյուղի տներից մեկում 90 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ