Կոտայքի մարզի ամառանոցներից մեկում Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի
                        Այսօր` հունվարի 14-ին,   արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ամառանոց են ժամանել ոստիկանության Նաիրրիի բաժնի օպերատիվ խումբը Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի և Նաիրիի փոխոստիկանապետ Գագիկ Պարոնյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչակն բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ռուբեն Հակոբյանն ու փորձագետը:
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա  Ստեփան Ղազարյանի դին`  ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաև ամբողջովին վառված տանտիրոջ կատուն:
Դին տեղափոխելու համար ոստիկանները, իսկ հետո ավելի ուշ փրկարարները գրեթե 4 կիլոմետր ճանապարհ ոտքով անցան: 
 Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում,  քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


