Լիբանանում Սիրիայի կողմից հրթիռներ են արձակվել. կան զոհեր
Սիրիային սահմանակից Լիբանանի Էրսալ քաղաքի ուղղությամբ Սիրիայի կողմից ռմբակոծման հետևանքով գրանցվել է 7 զոհ, 15 մարդ վիրավոր է, հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, Հերմել քաղաքում նույնպես որոտացել են սիրիացի ապստամբների կողմից արձակված 17 ռեակտիվ արկեր: Կան տուժածներ:
Հերմելն Օրոնտ գետի ձախ ափին է գտնվում: Հինգշաբթի այնտեղ հզոր պայթյուն է որոտացել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը: մահացել էր 5 մարդ, 42-ը՝ ստացել վնասվածքներ:
Համաձայն «Նահարեթ» գործակալության տեղեկությունների, հունվարի 17-ին գնդակոծվել են նաև Ռաս-Բաալբեկում լիբանանյան բանակի զորանոցները: