211652_close_icon
views-count2501 դիտում article-date 11:35 17-01-2014

ԱՄՆ ռազմական ուղղաթիռի անհաջող վայրէջքի պատճառով զոհ կա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի MH-60 Black Hawk ուղղաթիռը հունվարի 15-ին Ջորջիա նահանգի ռազմակայանում անհաջող վայրէջք է կատարել։ Վայրէջքի ժամանակ գետնին բախվելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ինչպես հաղորդում է ամերիկյան The New York Daily News պարբերականը, ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում։ Վայրէջքը կատարվել է կեսգիշերին մոտ, ուղղաթիռում եղել են երեք հոգի։ Միջադեպի պատճառների մասին այս պահի դրությամբ ոչինչ չի հաղորդվում։ Չեն նշվում նաև զոհի և տուժածների անունները։ Հայտնի է միայն, որ երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն տեղեկություն չկա վերջիններիս առողջական վիճակի մասին։ Հավելենք, որ վթարային վայրէջք կատարած MH-60 Black Hawk ուղղաթիռը պատկանում է հատուկ նշանակության 160-րդ ավիացիոն գնդին, որի հիմնական գործառույթը հակառակորդի թիկունքում գիշերային պայմաններում հատուկ գործողություններն են։ Նկատենք, որ հենց այս գնդի օդաչուներն են հատուկ նշանակության զորքերի զինծառայողներին 2010-ի դեկտեմբերին տեղափոխել Պակիստան՝ «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Օսամա բին Լադենին ոչնչացնելու գործողությանը մասնակցելու։ Աղբյուրը` [url=http://razm.info/29375]Razm.info[/url]

Նմանատիպ նյութեր