Տեսողության խնդիրները լուծված 56-ամյա տղամարդը արցունքն աչքերին իր երախտագիտությունն է հայտնում
2013 թվականի նոյեմբերին Երևանի Շեվչենկոյի 10 շենքի բնակիչ 2-րդ կարգի հաշմանդամ 56-ամյա Ռուբեն Մուշեղյանը դիմել էր SHAMSHYAN.com-ին , և հայտնել որ չունի անհրաժեշտ միջոցներ, աչքի շտապ վիրահատություն կատարելու համար:
Այսօր` հունվարի 16-ին, Ռ. Մուշեղյանը SHAMSHYAN.com-ի միջոցով իր շնորհակալությունն էր հայտնում խմբագրությանը, իր առողջական խնդրի հարցում հետևողական լինելու համար համար:
Մեզ հետ զրույցում Ռ. Մուշեղյանը հայտնեց, որ 2013-թ.-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ Առողջապահության նախարարության և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի օգնությամբ, Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնում, պետական պատվերի շրջանակներում բժիշկ Անդրեյ Ամիրխանյանի կողմից ենթարկվել է աչքի բարդ վիրահատություն ու շնորհիվ այս մարդկանց, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանի, երկար տարիներ տևած տեսողական խնդիրը և ցավերը վերջապես ավարտվեցին. «Իմ տանը ստեղծված աղոթքի փոքրիկ անկյունում արդեն տեսնելով, կաղոթեմ բոլորի այդ թվում անօգնական մնացած մարդկանց համար»:,
Կրկին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին ու խոնարհվում բժիշկ Ա. Ամիրխանյանի առջև:
Տեղեկացնենք, որ Ռ. Մուշեղյանը երկար տարիներ աշխատել է Տրոլեյբուսի վարորդ, իսկ նրա մասին հարևանները միայն դրական էին խոսում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի