ՌԴ-ում Գերմանիայի նոր դեսպան է նշանակվել
Բարոն Ռյուդգեր Ֆրիչ-Զերհաուզեն , ով 2004-2007 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի հետախուզության ղեկավարի տեղակալի պաշտոնը, նշանակվել է Գերմանիայի նոր դեսպան Ռուսաստանում, այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Մինչ այդ նա զբաղեցրել է Հունաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը: ԳԴՀ ԱԳՆ-ն համաձայնեցրել է նաև այլ երկրների դեսպանների փոփոխումը:
ԱՄՆ-ում Գերմանիայի նոր դեսպան կդառնա ՄԱԿ-ում ԳԴՀ մշտական ներկայացուցիչ Պետեր Վիտտիգը:
Նշվում է, որ Ֆրիչ-Զերհաուզեն դիվանագիտական ծառայության մեջ է 1984 թվականից: